«Կիլիկիացի Նապո» մականունով հայտնի նախկին պատգամավորի շինությունից գողացել են եվրոդռներ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Նապո

Հունիսի 24-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևանի բնակիչ, 73-ամյա Նապոլեն Ազիզյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ այս տարվա մայիսից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում իրեն պատկանող Պրահայի փողոցի 46 հասցեում գտնվող կիսակառույց շինությունից գողացել են մեծ քանակի եվրոարտադրության պատուհաններ, պատուհանի փեղկեր, ներսի դռներ և փականներ: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ Ն. Ազիզյանը ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ է, և հանրությանն ավելի շատ հայտնի է «Կիլիկիացի Նապո» մականունով:

Աղբյուրը նաև նշում է, որ Նապոլեոն Ազիզյանի տունը առաջին անգամ չէ, որ թալանում են: 2011 թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 05։00-ին, դիմակավորված 5 անձինք, պատշգամբով մտել են ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի՝ Կիլիկիա թաղամասի Սիսվանի փողոցի 57 տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը և դստերը, զենքի սպառնալիքով հափշտակելով 3 մլն դրամ, 20 հազար դոլար, ոսկյա զարդեր և արժեքավոր 6 նկարներ՝ դիմել են փախուստի: