99 տարեկանում մահացել է հայտնի գործարար, ազգային բարերար, Նժդեհի թիկնապահ Կարպիս Փափազյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

1

Վիեննայում երկարատև հիվանդությունից հետո, հունիսի 25–ին, 99 տարեկան հասակում մահացել է հայտնի գործարար, ազգային բարերար, հասարակական գործիչ Կարպիս Փափազյանը։ Այս մասին հայտնում է armeniasputnik.am

Նրա ցանկությամբ է Ավստրիայում հիմնվել ՀԲԸՄ «Կարպիս Փափազյան» մրցանակը։ Կարպիս Փափազյանը եղել է Գարեգին Նժդեհի թիկնապահը Եվրոպայում։

Փափազյանը ծնվել է 1920 թվականին Բուլղարիայի Սլիվեն քաղաքում։ 1940 թվականին տեղափոխվել է Վիեննա։ 1988 թվականից նա հայությանն ու հայ մշակույթին աջակցած օտար անհատներին տվել է ՀԲԸՄ «Կարպիս Փափազյան» մրցանակը։

Փափազյանին նաև ընտրել են Ավստրո-Հայկական Մշակութային Ընկերութեան Պատվո անդամ (1979), Վիեննայի Հայ Ուսանողական և Երիտասարդական Միության Պատվո անդամ (1980), Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնքի Պատվո անդամ (1985 թ.), «Արարատ» մարզական միության Պատվավոր մարզիկ (2010)։