Հայկական ֆուտբոլն այսօր շատ լավ ձեռքում է, ստադիոն կառուցելուց չենք հրաժարվում. Վանեցյան

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Վանեցյան

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովի ժամանակ հայտարարել է, որ հայկական ֆուտբոլն այսօր շատ լավ ձեռքերում։

«Վերջին երկու խաղերն իսկական ուրախություն պարգևեցին հայ երկրպագուներին, մենք վստահում ենք մարզչի բռնած ուղուն, մենք ամեն ինչով աջակցելու ենք հավաքականին», - ասել է Վանեցյանը և նշել, որ իրենք չեն հրաժարվում Ազգային ստադիոնի կառուցման մտքից։

«Բանակցում ենք պետական կառույցների հետ, հուսանք՝ այն իրականություն կդառնա», - ասել է Վանեցյանը, ապա տեղեկացրել, որ ֆուտբոլը պահանջում է ֆինանսական մեծ ռեսուրսներ, և իրենք պատրաստ են դրան։