Մեր տեսլականն է Հայաստանը դարձնել ավելի ճանաչելի ֆուտբոլի միջոցով․ Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Արթուր

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի 18-րդ ժողովը մեկնարկել է: ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն ասել է, որ կարևորում է ոչ թե միանգամյա հաջողությունները, այլ երկարաժամկետ ծրագրերը, որոնք արդեն իսկ սկսել են իրականացնել:

«Մեր տեսլականն է Հայաստանը դարձնել ավելի ճանաչելի ֆուտբոլի միջոցով: Դրա համար միասնական պետք է աշխատել, և վստահ եմ՝ դրական արդյունքներ կլինեն»,-ասել է Վանեցյանըև հավելել, որ իր՝ նախագահ ընտրվելուց հետո լայնածավալ աշխատանք է իրականացվել, որը շոշափելի արդյունք է բերել:

«Հայտարարել եմ, որ մեծ ուշադրություն է դարձվելու մարզերին»,-ասել է նա և հայտնել, որ պատրաստվում են մյուս ամիս գործարկել 26 դաշտ, դրան հաջորդող 4 ամիսներին՝ ևս այդքանը, ինչի համար 1,5 միլիոն դոլար է ծախսվելու:

«Մասսայական ֆուտբոլը խաղի հիմքն է: Մեր մի շարք համայնքներ համաձայնել են մարզիչների հաստիքներ առանձնացրել, և մենք էլ ընդգրկել ենք նրանց դասընթացներին, որոնք մարզի մասնակիցների համար անվճարն են»,-ասել է Վանեցյանը, ապա հավելել, որ 3 ամիս տևած ՀՖՖ-ի բանակցությունների արդյունքում պայմանավորվածության են եկել հանրահայտ իսպանացի մասնագետ Խիմես Մելենդեսի հետ:

«Հայկական ֆուտբոլ լուրջ ապագա է ունենալու, մեր ֆուտբոլ շատ լավ ձեռքերում է գտնվում: Նոր ծրագրերը կավելացնեն ֆինանսական բեռը, սակայն մենք պատրաստ ենք դրան առաջընթաց ունենալու համար»,-ասել է Վանեցյանը՝ նշելով, որ ինստիտուցիոնալ հեղափոխություն են անում հայկական ֆուտբոլում:

Աշխատանք է արվում նաև կանանց մասնակցությունը ֆուտբոլում ընդլայնելու համար: