Հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը 1 ամսով երկարաձգվեց

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 26, 24News

1

BBC-ն հայտնում է, որ Մոսկվայի դատարանը մեկ ամսով երկարաձգել է հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը: Համաձայն դատարանի սահամանփակումների՝ նրանք մինչեւ հուլիսի 28-ը չեն կարող դուրս գալ տնից երեկոյան ինից հետո, օգտվել կապի միջոցներից և իրար հետ շփվել:

«Life.ru»-ն հավելում է, որ Բասմանի դատարանի շենքի մոտ հավաքվել են ակտիվիստներ, որոնք պահանջում են ազատազրկել աղջիկներին:

ՀԻշեցնենք, որ օրերս ՌԴ Քննչական կոմիտեն վերջնական մեղադրանք է ներկայացրել քույրերին: Մեղադրանքում նշվում է, որ նրանք հորը սպանել են նախնական պայմանավորվածությամբ:

2018 թ. հուլիսի 27-ին քույրերն իրենց մոսկովյան բնակարանում սպանել են 57-ամյա հորը՝ դանակով բազմաթիվ վնասվածքներ տալով: Քույրերը խոստովանել են իրենց մեղքն ու ասել, որ այլևս ի վիճակի չէին հանդուրժել հոր ստորացումները, ֆիզիկական և սեռական բռնությունը: