Վրաստանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

1

2019 թվականի հունիսի 26-28-ը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստին և հայ-վրացական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլիի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կժամանի Հայաստան:

Այդ կապակցությամբ վարչապետ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել այցելության ծրագիրը նախապատրաստելու, հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը ապահովելու՝ համաձայն պետական արարողակարգի: