21-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ, ասել է՝ հորն է պատկանում

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 26, 24News

1

Հունիսի 25-ին՝ ժամը 23-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները, հանգստյան գոտում ծառայություն իրականացնելու ընթացքում, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդի:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է գազային ատրճանակ: Երիտասարդը հայտնել է, որ ատրճանակը հաշվառված է և պատկանում է հորը:

Նշանակվել է փորձաքննություն:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news