ՔԿ նախագահն ընդունել է քաղաքացուն և լսել նրա մտահոգությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

1

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել և լսել է հարազատների հետ գույքային վեճ ունեցող քաղաքացու բարձրացրած հարցերը:

Կոմիտեի նախագահը հանդիպման ընթացքում ներկայացրել է քաղաքացու դիմումի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:

Հայկ Գրիգորյանը վստահեցրել է, որ  հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: