Զիծառայողը ԱԿ-74-ով ինքն իրեն դեմքի շրջանում հրազենային մահացու վնասվածք է տվել․ ՔԿ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 26, 24News

զինվոր

2019 թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք: Այդ մասին հայտնում է քնչական կոմիտենի լրատվական ծառայությունը։

Դեպքի փաստով չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ ֆեյսբուքյան էջում ծինծառայողի մահվան մասին գրել էր նաև ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ցավալի լուր։ Մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Հանգամանքները պարզվում են»,-գրել էր ՊՆ խոսնակը: