ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանը, ասել է, որ Ռուսաստանը կլքի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, եթե իր պատվիրակության անդամների լիազորությունները լիարժեք չլինեն:«Կարծում եմ՝ բոլորդ կսատարեք այս դիրքորոշմանը․ կա՛մ մեր պատվիրակությունն ունի լիարժեք լիազորություններ, կա՛մ լքում ենք ԵԽԽՎ-ն», - ասել է Վոլոդինը։ Նրա հայտարարությունն ընդունել են ծափողջյուններով: