Ֆինլանդիայում ճանապարհային երթևեկության նոր նշաններ կհայտնվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

1

2020 թվականի հուլիսի 1-ից ճանապարհային երթեւեկության նոր նշաններ կհայտնվեն Ֆինլանդիայում։ Դա ամենածավալուն թարմացումը կլինի 1980-ականներից ի վեր, տեղեկացնում է «Եվրոպուլս»-ը։

Կլինեն նոր նշաններ հեծանվորդների համար։ Առաջին հերթին, կնշվեն հեծանվուղիները։ Բանուկ  խաչմերուկներում հեծանվորդների համար կլինեն գլխավոր ճանապարհի հատման նշաններ։ Բացի այդ, կհայտնվեն նշաններ, որոնք կարգելեն հեծանվով, մոպեդով եւ անգամ ոտքով երթեւեկությունը։

Լցակայանների մոտ կլինեն նոր նշաններ վառելիքի տեսակների, այդ թվում նաեւ էլեկտրալիցքավորման մասին։

Արագընթաց խճուղիներում կհայտնվեն նշաններ, որոնք կնշեն նվազագույն արագությունը։

Ավտոբուսի կանգառների նշանն ամենուրեք նույնատիպ կլինի՝ դեղին ֆոնին։