Հրդեհ է բռնկվել Խարբերդի ամառանոցներում. այրվում է խոտածածկ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

1

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 26-ին, ժամը 19:18-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցներում. այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, ժամը 20:07-ին հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: