Սիրիայում քրդերը հարձակվել են թուրքական ռազմաբազայի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

.

Սիրիայի քդական ուժերը հարձակում են գործել Թուրքիայի զինված ուժերի կողմից վերահսկվող Սիրիայի Աֆրին շրջանի թուրքական ռազմաբազայի վրա: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Փոխհրաձգության  հետևանքով սպանվել է 1 թուրք զինվոր, 5 զինվոր էլ վիրավորվել է։

Հիշեցնենք, որ 2018թ.-ին Թուրքիան  Աֆրինում իրականացրեց «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան, որի հետևանքով Աֆրինը դուրս եկավ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողությունից: Այդ ուժերին պաշտոնական Անկարան  համարում և հայտարարում է ահաբեկիչներ: