Ուկրաինայի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

.

Ուկրաինայի պատվիրակությունը հայտարարել է, որ դուրս է գալիս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդել է գործակալության թղթակիցը:

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները վերադարձնելուց անմիջապես հետո  Ուկրաինայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն վերցրել է խոսափողը ու հայտարարել, որ իրենք հեռանում են:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է բանաձև, որով հաստատել է ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները: