Հունիսի 28-ին աճուրդի կհանվեն Շառլ Ազնավուրի սիրային նամակները, արժեքը՝ 30000–40000 եվրո

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Ազնավուր

«Le Figaro» պարբերականը գրում է, որ ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ Կլոդ Մեսսիա անունով աղջկան հասցեագրված սիրային նամակները հունիսի 28-ին աճուրդի կհանվեն։

Շանսոնյեն 6 տարի շարունակ նամակներ է գրել 20-ամյա Կլոդին, որին հանդիպել է 1958 թվականին և սիրահարվել: Այդ ժամանակ Ազնավուրը 34 տարեկան էր: Նամակաշարից պահպանվել է 42 ձեռագիր նամակ, 9 բացիկ և 9 հեռագիր: 118 էջից բաղկացած նամակագրության արժեքը 30000–40000 եվրո է:

Հիշեցնենք, որ Ազնավուրն ամուսնացել է 3 անգամ. առաջին անգամ տասնյոթամյա Միշելին Ռյուգելի, երկրորդ անգամ Էվելին Պլեսիի, երրորդ անգամ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ: Երեք ամուսնություններից Ազնավուրն ունեցել է 5 երեխա: