Լարսում արգելված բեռ տեղափոխելու համար ձերբակալված վարորդն ազատվեց, ձերբակալվել է ուղևորը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Լարս

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ Լարսի անցակետում արգելված բեռ տեղափոխելու համար ձերբակալված վարորդի վերաբերյալ։

«Հայտնում ենք, որ հունիսի 24-ին ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով ձերբակալված ավտոբուսի վարորդն արդեն ազատ է արձակվել։

Սույն գործով ձերբակալվել է ավտոբուսի ուղևորներից մեկը, ում արդեն մեղադրանք է առաջադրվել։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և վերոնշյալ գործի առնչությամբ հանդես կգա հավելյալ հայտարարություններով»,-ասվում է հայտարարության մեջ: