Հենրիխ Մխիթարյանը տեսահոլովակով բոլորին հրավիրում է այցելել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում՝ Երևանում, կայանալու է մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Առաջնությանն ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բոլորին հրավիրում է Հայաստան։

Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նկարահանած տեսահոլովակում:

Տեսանյութում նա բոլորին հրավիրում է Հայաստան, իսկ հոլովակում ցուցադրված են ՀՀ մի շարք տեսարժան վայրեր: