«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք»-ը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24New

1

Հ.Յ.Դ. Հանրային կապերի գրասենյակից տեղեկացնում են, որ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ձևավորած կազմկոմիտեի ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Դավիթ Շահնազարյանը և Գեղամ Նազարյանը երեկ, հունիսի 25-ին հանդիպել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

«Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց արցախյան բանակցային գործընթացի ներկա վիճակին: Կազմկոմիտեի ներկայացուցիչները Ռուսաստանի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպանին, տեղեկացրին սույն թվականի մայիսի 7-ին Ստեփանակերտ քաղաքում կայացած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի անցկացման ու նրա նպատակների մասին և փոխանցեցին այդ ֆորումի կողմից ընդունված հռչակագրի ռուսերեն թարգմանությունը»,- ասված է հաղորդագրությունում: