Քոչարյանին երրորդ անգամ կալանավորելը և՛ անլուրջ է, և՛ վտանգավոր․ Ռուբեն Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

Պատմաբան Ռուբեն Վարդանյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում ասել է, որ իշխանությունը մեկ տարի և ավելի ուշացրել է դատական համակարգի բարեփոխումները։ Արդյունքը եղավ այն, որ դատական համակարգը հարվածեց իշխանությանը, երկրորդ նախագահի գործն ուղարկելով ՍԴ՝ դրանով իսկ բարդացնելով իրավիճակը։ 

Պատմաբանի կարծիքով՝ դա հստակ պլանավորված աշխատանք էր, որն ունեցավ իր հետևանքը։
«Տեսանք, որ երկրի երկրորդ նախագահը ամիսների ընթացքում երրորդ անգամ է ձերբակալվում: Սա և անլուրջ է, և վտանգավոր։ Եվ եթե կա խնդիր, որն արձանագրվեց նաև երկրի առաջին դեմքի մակարդակով, պետք է լուծվեր, որ սրան չհասներ»,- ասել է պատմաբանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։