Զինվորի սննդակարգում կավելանա բանջարեղենի և մրգի տեսականի․ «Հայաստանի Հանրապետություն»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

բանջար

«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է․ «Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս զինակոչիկների զինծառայության վայրն ընտրվելու է վիճակահանությամբ: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, մինչև հիմա փորձարկված ձևաչափերից  այն  ամենահարմար ու օբյեկտիվ տարբերակն է, ուստի կշարունակվի կիրառվել: Ինչ վերաբերում է զինված ուժերում սննդի մատակարարման որակի բարելավմանը, նա նշել է, որ դա մշտական գործընթաց է: 

Այս տարի նորությունն այն է, որ զինվորների  սննդակարգում կավելանա բանջարեղենի և մրգի տեսականին: Իսկ ծնողների կողմից այսպես կոչված «տուլիկներ» ուղարկելու ավանդույթը թեև չի խրախուսվելու, բայց և չի արգելվելու: 

Միայն թե ի գիտություն ծնողների նա հայտնել է, որ ամռան ամիսներին «տուլիկի» պարունակության հետ կապված որոշակի հսկողություն է սահմանվելու, որպեսզի շուտ փչացող սննդից ծինծառայողները չթունավորվեն»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: