Արտահերթ նիստ՝ ԱԺ-ում․ նախաձեռնողը գործադիրն է․ օրակարգում ՏՄՊՊՀ անդամի ընտրության հարցն է

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

ԱԺ

Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ն գումարել է արտահերթ նստաշրջան: Օրակարգում 13 հարց է: ԱԺ-ն արտահերթ նիստին կընտրի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2 անդամի:

Օրակարգում կա մի քանի նախագիծ․ դրանք են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծերը: