Հրդեհ՝ Երևան-Էջմիածին ճանապարհին․ «Մերսեդեսն» ամբողջությամբ այրվել է

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

մեքենա

Հայաստանի ԱԻՆ-ում հունիսի 28-ին՝ ժամը 04:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի կամարի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 12-րդ կմ-ին՝ Պտղունք գյուղի մոտակայքում, այրվում է «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:52-ին, մարվել՝ 04:58-ին: Ամբողջությամբ այրվել է «Mercedes E» մակնիշի (վարորդ՝ Հ.Շ.) ավտոմեքենան: