5 օրում շրջակա միջավայրին հասցվել է 723000 դրամի վնաս, նշանակվել է 1460000 դրամի տուգանք

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

ծառահատում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի հունիսի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերվել է 20 իրավախախտման դեպք, որից 6 դեպքով հաշվարկվել է 722.950 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 14 դեպքով նշանակվել է 1.460.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 10 դեպք, 5 դեպքով հաշվարկվել է 671.250 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև 3 դեպքով նշանակվել է 230.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, 2 դեպքով վարչական վարույթները կասեցվել են։ Լոռի՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.5 խմ վառելափայտ)՝ 54.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 քամատապալ հաճարենի, 7 հողմատապալ հաճարենի) նշանակվել է 130.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (3.26 թափուկ վառելափայտ)՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Նախկինում հայտնաբերված` ապօրինի ծառահատման իրավախախտման 2 դեպքով վարչական վարույթները կասեցվել են՝ հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի գրությունը։

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 2.250 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (2.5 խմ վառելափայտ)՝ 90.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Երևան՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 ընկուզենի, 2 ծիրանենի) հաշվարկվել է 525.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում Գեղարքունիքում նախկինում հայտնաբերված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման 4 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախտման 5 դեպք, 1 դեպքով հաշվարկվել է 51.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև 4 դեպքով նշանակվել է 850.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Արագածոտն՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով (խախտվել է ջրօգտագործման թույլտվության 13-րդ կետի պահանջները) նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

«Էլ-կաս» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված 1 իրավախախտման վերաբերյալ նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 51.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված 1 իրավախախտման վերաբերյալ նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Իրականացվել է թվով 3 ստուգում, արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։

Լոռի՝ «Սալէներգո» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։ Սյունիք՝ «Էրէմիրէներժի» ՍՊԸ-ում, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։ Ընդերքի պահպանության ոլորտ Գեղարքունիք՝ նախկինում հայտնաբերված ավազի ապօրինի դուրսբերման փորձի 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։