ԵԽ-ում Կարեն Ասլանյանը հաղթեց և դուրս եկավ 1/4 եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24New

1

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը:

Ինչպես արդեն նշել էինք, այսօր մրցահարթակ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները:

Արմեն Մելիքյանի (60 կգ) պարտությունից հետո գորգ դուրս եկավ Կարեն Ասլանյանը (67 կգ) և կարողացավ 4-0 հաշվով հաղթել բուլղարացի Սվիլեն Կոստադինովին:  1/4 եզրափակչում Կարենը կմրցի նորվեգացի Հաավարդ Յորգենսենի հետ:

Նորվեգացին 1/8  եզրափակչում 4-1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Քարիմ Ջաֆարովին: Քիչ հետո մրցահարթակ դուրս կգա նաև Կարապետ Չալյանը (77 կգ):