ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդու՝ բանակում չծառայելու փաստով քրգործ է հարուցվել․ ՔԿ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Նախկին

Գործարար Աշոտ Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի՝ ՀՀ Զինված ուժերում ժամկետային զինծառայությունից խուսափելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այդ մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։

Ըստ աղբյուրի՝ քրգործը հարուցվել է Քրեական օրենգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի  2-րդ կետով` «Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով»:

Քրեական գործի շրջանակներում առայժմ մեղադրանք որևէ մեկին առաջադրված չէ։

Ավելի վաղ գործարարի որդու՝ ՀՀ ԶՈւ-ում չծառայելու մասին գրել էր Hetq.am-ը՝ տեղեկացնելով, որ Արսենյանի երկու որդիներն էլ ազատվել են զինվորական ծառայությունից: Ավագ որդին՝ Արսեն Արսենյանը, ուսումնառության ընթացքում ամուսնացել է և զինծառայությունից ազատվել է ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով, իսկ կրտսեր որդին՝ Վահագն Արսենյանը՝ առողջական հիմքով: Աշոտ Արսենյանը գործարար է, ԱԺ նախկին պատգամավոր է եղել Հանրապետական կուսակցության կազմում։