Սամվել Բաբայանի գործով դատական նիստը չի կայացել․ գործը մակագրվել է այլ դատավորի

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Սամվել

Արցախի ՊԲ-ի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական այսօրվա նիստը չի կայացել։ Գործով դատավոր Մարինե Մելքոնյանը գործուղման է։ Դատական նիստը մակագրվել է այլ դատավորի՝ Գագիկ Պողոսյանին։ Նիստի օրը դեռևս հայտնի չէ։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Գործով ամբաստանյալ անցնում են նաև Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը: