Բանակցային գործընթացն սկսված է. Տիգրան Սարգսյանը՝ ԵԱՏՄ տարածքում ռոումինգի չեղարկման մասին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Տիգրան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել «ՏԱՍՍ» գործակալությանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ տարածքում ռոումինգի չեղարկմանը, միասնական վճարման համակարգի ստեղծմանը, ինչպես նաև միասնական թվային էկոհամակարգի գործարկմանը:

Հարցին՝ երբ ԵԱՏՄ տարածքում չեղարկվելու ռոումինգը, և ի՞նչ է արվում այդ ուղղությամբ, Տիգրան Սարգսյանն ասել է. «ՌԴ փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովին դիմել ենք այն խնդրանքով, որ ԵԱՏՄ տարածքում գործի նույնպիսի ոչ ռոումինգային ռեժիմ, ինչպիսին որ գործում է Ռուսաստանում: Այժմ մենք պետք է բանակցություններ սկսենք բոլոր հինգ պետություններում գործող օպերատորների հետ, որպեսզի նրանք ՌԴ օրինակով համաձայնության գան և չեղարկեն ԵԱՏՄ տարածքում ռոումինգը»:

Տիգրան Սարգսյանը որպես օրինակ է բերել եվրոպացի գործընկերների՝ ԵՄ տարածքում ռոումինգի չեղարկման որոշումը, ապա նկատել, որ դա կարևոր քայլ է առանց սահմանների թվային տարածության ստեղծման ճանապարհին: ԵՏՀ կոլեգիայի նախագահտ նաև չի բացառել, որ բիզնես ոլորտի ներկայացուցիչները կարող են ընդդիմանալ նման որոշմանը, քանի որ դա վատ կանդրադառնա նրանց եկամուտների վրա:

«Երկխոսությունը սկսված է, ռուս գործընկերների հետ բանակցային գործընթացն սկսված է: Կա փոխըմբռնում: Պետք է նաև ընդգծել, որ հանձնաժողովի իրականացրած աշխատանքի շնորհիվ, ԵԱՏՄ տարածքում ռոումինգի գինը մի քանի անգամ կրճատվել է, ինչն էական առաջընթաց է:

Այժմ մենք պետք է բանակցային սեղանի շուրջ նստեցնենք օպերատորներին, որպեսզի ռոումինգի չեղարկման համաձայնեցված որոշում կայացնենք»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news