ԵԽ-ում Կարապետ Չալյանը հաղթեց ու դուրս եկավ 1/4 եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24New

1

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում այսօր մրցում են նաև հունահռոմեական ոճի ըմբիշները: Քիչ առաջ ավարտվել են 77 կգ քաշային ըմբիշների 1/8 եզրափակչի հանդիպումները:

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարապետ Չալյանը 9-0 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Էլմար Նուրալիևին: Այսպիսով, ինչպես և Կարեն Ասլանյանը, Կարապետ Չալյանը ևս դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի մոլդովացի Իգոր Բեշլեագայի հետ: