Բյուրեղավանի շենքերից մեկում սունկ ուտելուց թունավորվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24New

1

Հունիսի 27-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում Բյուրեղավանի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Ջրվեժ գյուղի երկու բնակչուհի և 12-ամյա մի աղջիկ: 

Համայնքային ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, նշված անձինք Բյուրեղավանի շենքերից մեկում սունկ ուտելուց հետո, վատ են զգացել:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: