«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրվել Աննա Մարգարյանին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

ԲԴԽ

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Աննա Ռազմիկի Մարգարյանին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի հունիսի 28-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում», - նշված է խորհրդարանի ղեկավարի հայտարարության մեջ: