Դիլիջանում «Մերսեդես»-ի մեջ ատրճանակ է հայտնաբերվել․ վարորդն ասել է՝ զենքը եղբորինն է

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

զենք

Հունիսի 26-ին՝ ժամը 19.00-ի սահմանում, ՃՈ 2-րդ գումարտակի ծառայողները Դիլիջանի Թբիլիսյան խճուղում ծառայություն իրականացնելիս «Մերսեդես-Բենս» մակնիշի մեքենա են կանգնեցրել և փաստաթղթեր պահանջելու ընթացքում ուղևորուհու մոտ ատրճանակ են նկատել: Ո՛չ ուղևոորուհին, ո՛չ էլ Արարատի մարզի բնակիչ 27-ամյա վարորդը զենքի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել: Վարորդը հայտնել է, որ զենքը պատկանում է եղբորը: 

Ատրճանակը առգրավվել է:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: