ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման կոնցեպտը կներկայացվի այս տարի. Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Տիգրան

ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցի շրջանակում անդրադարձել է ԵԱՏՄ-ին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ միության տարածքում միասնական վճարային համակարգի ստեղծմանը:

Հարցին՝ ուժի մե՞ջ է ԵԱՏՄ-ի համար միասնական վճարային համակարգ ստեղծելու գաղափարը, Տիգրան Սարգսյանը պատասխանել է․ «Այս հարցում կողմնորոշվում ենք ազգային կենտրոնական բանկերի դիրքորոշումներով և նրանցից ենք առաջարկներ սպասում, քանի որ դա նախևառաջ նրանց լիազորությունների շրջանակում է:

Ներկայում Միության շրջանակում միասնական վճարային համակարգի ստեղծման մասին խոսք չկա: Միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ 2018 թ. դեկտեմբերին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր ուսումնասիրել «ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների կիրառմամբ ԵԱՏՄ տարածքում վճարային ենթակառուցվածքի ստեղծման հարցը»: Այժմ մեր ֆինանսական կարգավորիչները Հանձնաժողովի աջակցությամբ զբաղվում են հենց այդ հարցով»,-ասել է Տիգրան Սարգսյանը և հավելել, որ 2019-ին անդամ-երկրների և դրանց կառավարությունների ղեկավարների քննարկմանը կներկայացվի միության ֆինանսական ընդհանուր շուկայի ձևավորման կոնցեպտը:

«Կարծում եմ՝ այդ կոնցեպտը շատ հարցերի, այդ թվում՝ ԵԱՏՄ տարածքում վճարային հարաբերությունների զարգացման ուղղության վերաբերյալ հարցի պատասխանը կտա»,-ասել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը, ապա հույս հայտնել, որ կոնցեպտն արդեն պատրաստ կլինի և դրա վերաբերյալ առարկայական քննարկում կանցկացվի այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: