Քոչարյանն ու Սարգսյանը ճանապարհ են անցել, խոսելիք կունենային․ 2-րդ նախագահին աջակցում ենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

ՀՀԿ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում խոսել է դատաիրավական համակարգի, մասնավորապես՝ ՍԴ-ի շուրջ ծավալվող գործընթացների մասին՝ նկատելով, որ տեղի է ունենում ոչ իրավաչափ գործընթաց։

Նախկին պատգամավորի խոսքով՝ ներկա իշխանությունը փորձում է վերահսկողական լծակներով իշխանության բոլոր թևերը ենթարկել իրեն։

Խոսելով քաղաքական ուժերի հետ ՀՀԿ-ի հնարավոր համագործակցության մասին՝ Աճեմյանն ասել է, որ առայժմ որևէ գործընթաց այդ ուղղությամբ չի ծավալվում։

Աճեմյանն անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպմանը և քննարկված թեմաներին։

Շարունակությունը՝ տեսանյութում։