Ինձ անհանգստացնում է տարանջատումների մթնոլորտը․ Մրո

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

«Ժամադադարի» տաղավարում երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի հետ, որ առավել հայտնի է Մրո բեմական անունով, զրուցել ենք վերջին մեկ տարվա քաղաքական ու հասարակական անցուդարձից, Հայաստանի և Արցախի իշխանությունների ենթադրյալ լարված հարաբերություններից, Հայաստանի երկրորդ նախագահի կալանավորումից, Արցախի հարցում ունեցած քաղաքական կուրսից։