Հենց Քոչարյանն էր ազատվում Արցախյան բեռից իր ստորագրությամբ. ԼՀԿ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը համաձայնել են Արցախի հարցի կարգավորման բոլոր տարբերակներին, այդ թվում և Կազանի տարբերակին, և Մադրիդյան սկզբունքներին»,-այս մասին 24TV-ի եթերում ասել է Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Բանախոսի պնդմամբ 2007թվականին Մադրիդում ստորագրված այդ սկզբունքներն են այսօր հիմնական խոչնդոտն այս հակամարտության կարգավորման, և շարունակում են մնալ որպես բանակցային սեղանի փաստաթուղթ, ու դրա պատասխանատուն հենց Ռոբերտ Քոչարյանն է:

Հաղորդման ընթացքում պատգամավորն անդրադարձել է նաև Քոչարյանի գործին, նրա կալանավորմանը,  ինչպես նաև մի շարք ներքին քաղաքական կարևոր հարցերի ևս:

Մանրամասները՝ տեսանյութում: