Շուշիում կայացել է Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 29, 24News

համերգ՝ Շուշիում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին Շուշի քաղաքի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնում ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգին:

Ելույթներով հանդես են եկել աշխարհահռչակ երգիչ Պատրիկ Ֆիորին (Ֆրանսիա), երաժիշտ Արմեն Ահարոնյանը (ԱՄՆ), Հայաստանի եւ Արցախի մի շարք կատարողներ:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը,  ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից, պաշտոնատար այլ անձինք: