23-ամյա վարորդը BMW X5-ով կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

Հասարակություն

Երեկ, հունիսի 28-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակիչ 23-ամյա Էրիկ Հունոյանը իր վարած BMW X5 մակնիշի 5 SHB 325 արտասահմանյան համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 2 կմ հատվածում, Շահումյան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Վթարի հետևանքով վարորդ Է․ Հունոյանը տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, իսկ ուղևոր՝ համագյուղացի 24-ամյա Գևորգ Աղաջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: