Առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում․ մայրուղում հայտնաբերվել է տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

Հասարակություն

Այսօր, հունիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Նորաշեն գյուղի վարչական տարածքում տղամարդու դի կա, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 50-55 տարեկան տղամարդու դի, բերանքսիվայր ընկած։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ և օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ մահացածի ինքնությունը և նրա մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 

Տեղի ունեցածը վրաե՞րթ է, թե՞ այլ հանցագործություն, դա նույնպես պարզվում է։ 

Լրագրողի տեղեկություններով՝ իրավապահները հակված են այն կարծիքին, որ տեղի ունեցածը վրաերթ է, վարորդն էլ վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: