Որքա՞ն է կազմում Վճռաբեկ դատարանի պաշտոնյաների ու նրանց ամուսինների ունեցվածքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

Հասարակություն

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի դրամական միջոցները, ըստ  2018թ․ ներկայացրած վերջին հայտարարագրի՝ կազմում են 6000 դոլար և 22 մլն ՀՀ դրամ։ 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայատարագրի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի նախագահի 2018թ հարկային տարվա եկամտի չափը կազմել է ավելի քան 12 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձերից և այլ եկամուտներից։

Հայտարարագիր է ներկայացրել նաև Երվանդ Խունդկարյանի կինը, համաձայն որի 2018թ․ վերջինիս դրամական միջոցը կազմել է 4 մլն դրամ, սակայն տարեկան եկամտի մասին որևէ տեղեկություն առկա չէ։

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը 2018թ․ վերջին վաճառել է իր անհատական բնակելի տունը 37,000 դոլարով։ 2018թ․ նրա դրամական միջոցները կազմել էն 23,5 մլն դրամ և 29 հազ․ 400 դոլար։ 2018թ․հարկային տարում եկամտի չափը կազմել է 9,4 ,մլն դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրություններից։ 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ամուսնու դրամական միջոցը նույն տարում կազմել է 35 մլն դրամ։ Տարեվերջին օտարել է NISSAN TEANA 2.3 մակնիշի մեքենան 1  մլն դրամով։ Եկամտի չափը կազմել է 9,8 մլն դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանի դրամական միջոցները 2018թ․կազմել են 6,1 մլն դրամ, 3500 դոլար և 438 եվրո, իսկ տարեկան եկամտի չափը՝ 17,8 մլն դրամ, որը գոյացել է վարձատրությունից և այլ եկամուտներից։

Նրա ամուսինը 2018թ․ հայտարարագիրը չի ներկայացրել։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2017թ․ հայտարարագրի համաձայն՝ վերջինիս դրամական միջոցները կազմել են 3,8 մլն դրամ և 63 հազ, դոլար, իսկ տարեկան եկամտի չափը կազմել է 11,7 մլն դրամ։