Մենք էլ մասնակցեցինք ամենաերկար ավելուկի հյուսքի պատրաստմանը. Աննա Հակոբյան

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 29, 24News

ավելոկ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» հիմնադրամների հիմնադիր Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել` տեղեկացնելով, որ դուստրերի հետ մասնակցել է Ավելուկի փառատոնին։ 

«Մենք էլ մասնակցեցինք ամենաերկար ավելուկի հյուսքի պատրաստմանը»,-գրել է Աննա Հակոբյանը:

«Ավելուկի փառատոն»-ը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում, որի ժամանակ գործվել է աշխարհի ամենաերկար ավելուկի հյուսքը:

Փառատոնը նախաձեռնվել է Գեղարքունիքի զբոսաշրջային ռեսուրսները բացահայտելու, մարզում օրգանիկ գյուղատնտեսության, գյուղական, իրադարձային, մշակութային տուրիզմի ներուժը զարգացնելու, սոցիալական ձեռնարկություններն ու իրենց արտադրանքը հանրությանը ներկայացնելու նպատակով։

Միջոցառման մասնակիցները մասնակցել են ավելուկի ամենաերկար հյուսքը գործելու ընթացքին։ Աշխարհի ամենարեկար ավելուկի հյուսքը կգրանցվի «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում:

Ավելուկի փառատոնին մեծ կաթսայի մեջ պատրաստվել է նաև ավելուկ և  տեղի է ունեցել համտես-հյուրասիրություն: 

1