8-9 կառույց արդեն միացել և համագործակցում է ԵԿՄ-ի հետ․ Սասուն Միքայլեյան

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 29, 24News

1

«Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանմ ասել է, որ ԵԿՄ նախագահի պաշտոնում զրուցել է բոլոր կառույցների հետ, արդյունքում 8-9 կառույց արդեն միացել և համագործակցում է ԵԿՄ-ի հետ: 

«Չեմ ասի՝ եկեք, միացեք ԵԿՄ-ին, մենք համագործակցում ենք նրանց հետ, այդ թվում՝ «Տիգրան Մեծ»-ի, աֆղանցիների հետ: Դրանից բացի՝ հրավիրել եմ քառօրյա պատերազմի մասնակիցներին, երիտասարդներին, ասել եմ՝ եթե ուզում եք մինչեւ արտահերթ համագումար կարող ենք համագործակցել: Համաձայնել են: Հրանտ Սարկիսովը, որը քառօրյա պատերազմի մասնակից է, այսօր ԵԿՄ վարչության անդամ է»,-ասել է Սասուն Միքայլեյանը: