Արցախից ուժ առնելով է հնարավոր նոր ձեռքբերումներ ունենալ․ ԱՀ պետնախարար

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 29, 24New

1

Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել է «Ծագումով Հայեր» նախագծի մի խումբ մասնակիցների հետ:

Այդ մասին նա Facebook-ի իր էջում գրել է.

«Հայտնի հայերը վստահ են՝ Արցախից ուժ առնելով է հնարավոր նոր ձեռքբերումներ ունենալ այստեղ ու համահայկական ամբողջ տիրույթում։ Լիահույս եմ, որ մեր հանդիպումն ու եռամիասնության ամրապնդման գործում նրանց ունեցած ավանդի արժևորումը խթան կհանդիսանա համահայկական ներուժը որակապես նոր հարթություն տեղափոխելու հարցում»: