Ստամբուլ-Երևան չվերթից հետո բերման է ենթարկվել հետախուզման մեջ գտնվող թուրքմենստանցին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 29, 24News

բերման

Ոստիկանութան «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 07.05-ին, Ստամբուլ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել Թուրքմենստանի մի քաղաքացի, որը ապրիլի 5-ից Թուրքմենստանի իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր Թուրքմենստանի Քրեական օրենսգրքի՝ գողություն, հափշտակում կամ ապօրինի յուրացում հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

Ոստիկանությունը հայտնում է, որ հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին: