Մեքենան մի քանի պտույտ է գործել, ծառ կոտրել, հայտնվել դաշտում. պատճառը թափառող շունն է

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 29, 24News

մեքենա

Հունիսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:50-ի սահմանում  Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 23-ամյա Սամվել Առաքելյանն իր վարած Mercedes մակնիշի 35 NG 096 համարանիշի ավտոմեքենայով՝ Աշտարակի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի «Արծվի թևեր» հուշակոթողի հարևանությամբ դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, մոտ 70 մետր մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում: Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Ս. Առաքելյանը քաղաքացիների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Աշտարակի հիվանդանոց, որտեղից էլ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել և շպրտվել է, իսկ դեպքի վայր ժամանած՝ վարորդի հազարազներն ու ընկերները ասում էին, որ վթարի պատճառը վարորդի առջև թափառող շան հայտնվելն է եղել: