«Եվ այսօր հիշում եմ 80-ականները»․ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ձախ Հարութի համերգին

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 1, 24News

Նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 30-ին մասնակցել է ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանի՝ «30 տարի անց՝ Հրազդան մարզադաշտում» խորագրով համերգին: Վարչապետը ֆեյսբուքյան էջում հիշել է 80-ականները, երբ Հայաստանի երիտասարդությունը Սովետական իշխանությունից ծածուկ Ձախ Հարութ էր լսում: 

«Եվ այսօր հիշում եմ 80-ականները, երբ Հայաստանի երիտասարդությունը Սովետական իշխանությունից ծածուկ Ձախ Հարութ էր լսում: Այն ժամանակ նրանք դա անում էին ոչ այնքան որպես երաժշտական ճաշակի, որքան որպես ինքնուրույնության, ազատության և դուխի դսևորում»,- գրել է Փաշինյանը և համալիրից մի քանի րոպե ուղիղ միացում ապահովել։