Վանանդ գյուղի ճանապարհին BMW-ն բախվել է քարերին, գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 1, 24News

1

Հունիսի 30-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։50-ի սահմանում Վանանդ գյուղի բնակիչ 28-ամյա Խաչատուր Մուրադյանը իր վարած BMW մակնիշի 90 QQ 095 համարանիշի ավտոմեքենայով Վանանդ-Հուշակերտ ավտոճանապարհի 6 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։ Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդ Խ․ Մուրադյանը տեղում մահացել է։