«5 ոսկե, 3 արծաթ, 3 բրոնզ»․ Փաշինյանը՝ Եվրոպական խաղերում գրանցած հաջողության մասին

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 1, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Մինսկում Եվրոպական խաղերի ժամանակ Հայաստանի թիմի գրանցած հաջողության մասին։ Գրառումը՝ ստորև․

«5 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե մեդալներ. շնորհավորում եմ Հայաստանի հավաքականին Եվրոպական խաղերում ունեցած հաջող մրցելույթների առիթով»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:

Եվրոպական խաղերը, ինչպես արդեն նշել ենք, անցկացվում է 4 տարին մեկ անգամ։ Երկրորդ խաղերին 15 մարզաձևում մրցում էր շուրջ 4000 մարզիկ 50 երկրից: Հայաստանի մարզիկներն այս խաղերում նվաճել են 11 մեդալ, որից 5-ը՝ ոսկե։