Եթե Երևանում չի լինելու ավտոմեքենայի մաքսատուն, լինելու է Գյումրիում․ Դավիթ Անանյան

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 1, 24News

1

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, խոսելով Գյումրիում մաքսատուն կառուցելու ծրագրի մասին, հայտարարել է, որ Երևանից մաքսային ձևակերպումները ժամանակի ընթացքում դուրս են գալու, ունենալու ենք հյուսային ու հարավային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ: 

«Ո՞վ է ասել, որ հանձնարարականը չի կատարվում: Վարչապետը ԱԺ-ում ասել է, որ Գյումրիում կառուցվելու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, որը իրականացնելու է ընդգրկուն գործարքներ: Մեկնարկը տրվել է, պրոցես է գնալու, մի քանի ամիսների ընթացքում չի լինելու, դա կլինի տարիների ընթացքում: Ժամանակի ընթացքում Երևանից մաքսային ձևակերպումները դուրս են գալու, ունենալու ենք հյուսային ու հարավային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ: Պետական գործառույթները կենտրոնանալու են մեկ տանիքի ներքո»,- ասաց Դավիթ Անանյանը և հավելել, որ հյուսիսային կենտրոնի՝ Շիրակի վայրն ընտրվել է:

«Եթե Երևանում չի լինելու ավտոմեքենայի մաքսատուն, լինելու է Գյումրիում՝ ավելի մեծ գործառույթներով: Սրանով չի՞ կատարվում վարչապետի հանձնարարականը: Ֆինանսական միջոցները, հավանաբար, կլինեն դոնորների, գրանտային միջոցների հաշվին: Կա նախնական հաշվարկ, որ 15-ից 21 միլիոն դոլարի շրջանակներում կլինեն միջոցները»,- ասել է Անանյանը և նկատել, որ ավտոմաքսատան հերթերը կառավարվում են, բայց մեքենաների ծավալները մեծանում են: