Իրանն ու Հայաստանը քննարկել են համատեղ էներգացանցի ստեղծման հարցը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 01, 24New

1

Իրանի էներգետիկայի նախարար Հոմայուն Հաերին եւ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են էներգացանցի ստեղծման հետ կապված հարցեր։

Թեհրանում հանդիպման ընթացքում Գրիգորյանն ասել է, որ Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ արտոնյալ սակագնային համաձայնագիրը հարմար հնարավորություն է ծառայել երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների զարգացման համար, տեղեկացնում է IRNA-ն։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են տարածաշրջանային փոխգործակցության շարունակման կարեւորությունը էներգետիկայի ոլորտում։

Ավելի վաղ Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականյանը նշել է, որ հունիսի 30-ից մինչեւ հուլիսի 2-ը Թեհրանում տեղի կունենա ԵՏՄ հանձնաժողովի համատեղ նիստը՝ Հայաստանի փոխվարչապետի նախագահությամբ։