5 ֆուտբոլիստներ հեռանում են Լոնդոնի «Չելսի»-ից

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 01, 24New

1

Լոնդոնի «Չելսին» պաշտոնական կայքում հայտնել է հինգ ֆուտբոլիստների հեռանալու մասին․ խոսքը դարպասապահներ Ռոբերտ Գրինի ու Էդուարդուի, պաշտպան Գարի Կեյհիլի, կիսապաշտպան Կայլ Սքոթի, հարձակվող Գոնսալո Իգուաինի մասին է։

Նրանց պայմանագրերի ժամկետն ավարտվել է։ Իգուաինը վարձակալությամբ էր խաղում անգլիական ակումբում։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Թուրինի «Յուվենտուսին»։